AM
26 Փետրվար 2010 - 17:48 AMT

Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումը ԱՄՆ Կոնգրեսին ու նախագահին կոչ է անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումը (FAAE) նամակ է հղել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային եւ ամերիկացի կոնգրեսականներին` կոչ անելով ճանաչել Հայոց ցեղասպանության պատմական փաստը: Այդ մասին ասվում է PanARMENIAN.Net ուղարկված FAAE հայտարարության մեջ: «Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից Հայոց ցեղասպանության փաստի վավերացումը կստիպի Թուրքիային հարգելու միջազգային կարծիքը եւ հաստատելու իր կարեւոր հարեւանի` Հայաստանի հետ բարիդրացիական հարաբերություններ: Սա ամենաիրատեսական ու արդարացի ուղին է հայ-թուրքական հարաբերությունների խնդրի լուծման հարցում»,- ասվում է FAAE հայտարարության մեջ: