AM
1 Մարտ 2010 - 09:34 AMT

Հայաստանում նշվում է Խաղաղության կորպուսի շաբաթը

Մարտի 1ից-7ը Խաղաղության կորպուսի Հայաստանի գրասենյակը տոնում է Խաղաղության կորպուսի շաբաթը: Խաղաղության կորպուսի շաբաթը հիշատակում է այն օրը, երբ Միչիգանի համալսարանումՋոն Ֆ. Քենեդին ներկայացրեց իր գաղափարը մի ծրագրի վերաբերյալ, որի միջոցով հազարավոր ամերիկացիներ կգործուղվեն այլ երկրներ։

Սա ոչ միայն Խաղաղության կորպուսի կամավորների ձեռքբերումները տոնելու շաբաթ է, այլ նաեւ արժեւորելու այն բոլոր մարդկանց, ովքեր ներդնում են իրենց ժամանակն ու աջակցությունը համայնքի կարքներին արձագանքելու համար։ Այսօր, ԱՄՆ դեսպանատանը տեղի ունեցավ Խաղաղության կորպուսի շաբաթվան նվիրված կամավորներին գնահատանքի արժանացնելու ամենամյա երրորդ արարողությունը։

ԱՄՆ Արտակարգ եւ լիազոր դեսպան Մարի Յովանովիչը եւ Խաղաղության Կորպուսի Հայաստանի գրասենյակի տնօրեն Լի Լեյսին Հայաստանում Խաղաղության կորպուսի շաբաթվա բացման արարողությունը կատարեցին եւ հանձնեցին շնորհակալագրեր բացառիկ հայերի՝ իրենց համայնքներում ցուցաբերած գերազանց կամավորական աշխատանքի եւ ծառայության համար։

Այս տարի եւս, Խաղաղության կորպուսի Հայաստանի աշխատակազմը ու կամավորները բազմատեսակ միջոցառումների միջոցով հասարակության ուշադրությունը կկենտրոնացնեն ազգանվեր գործի եւ կամավորականության արժանիքների վրա, հաղորդում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը: