AM
1 Մարտ 2010 - 09:50 AMT

Հայաստան կայցելի Միգել Անխել Մորատինոսը

Մարտի 2-ին Հայաստան կժամանի Եվրոպական Միության պատվիրակությունը: Պատվիրակությունը գլխավորում է Իսպանիայի Թագավորության արտաքին գործերի եւ համագործակցության հարցերով նախարար Միգել Անխել Մորատինոսը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

Այցի ընթացքում նախատեսված է պատվիրակության հանդիպումը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: