Ռուսաստանն ու Ֆրանսիան մտադիր են սերտորեն համագործակցել ղարաբաղյան հակամարտության կարգավորման շրջանակներում: Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ համատեղ մամլո ասուլիսում:
«Ռուսաստանն ու Ֆրանսիան մտադիր են միասին աշխատել` օգնելու համար Հայաստանին ու Ադրբեջանին աշխատել միասին եւ հասկանալ միմյանց»,-ասել է Ֆրանսիայի նախագահը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:





