AM
2 Մարտ 2010 - 07:30 AMT

ANCA-ն քարոզարշավ է սկսում «Հայոց ցեղասպանությունը լռության մատնելու դեմ»

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովում Հայոց ցեղասպանության մասին թիվ 252 բանաձեւի քվեարկությունից առաջ Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը`ANCA -ն քարոզարշավ է սկսում «Հայոց ցեղասպանությունը լռության մատնելու դեմ»:

Դրա հետ կապված ANCA-ն սկսել է կազմել ամերիկյան կազմակերպությունների, ԶԼՄ-ների, գովազդային եւ իրավապաշտպան կազմակերպությունների ցանկ, որոնք պաշտպանում են ԱՄՆ Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության ընդունման թիվ 252 բանաձեւը:

ANCA-ն կոչ է անում ԱՄՆ կառավարությանն անցյալից դասեր քաղել եւ կանխաել մարդկության դեմ ապագա հանցագործությունները:

«Մենք ուրախ ենք այս քարոզարշավը սկսելու համար, որպեսզի օգնենք ամերիկացիներին հասկանալ ժխտման ողջ վտանգը եւՀայոց ցեղասպանության ճանաչման գործում քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը: Որպես ամերիկացիներ մենք չենք կարող թույլ տալ ինչ-որ երկրի, լինի դա Թուրքիան, թե Չինաստանը, ստիպել ԱՄՆ-ին լռության մատնել Ցեղասպանության հարցը»: