AM
2 Մարտ 2010 - 10:41 AMT

Թուրքիայի նախագահը հայտարարվել է Chatam House Prize մրցանակի 2010թ. հավակնորդ

Թուրքիայի նախագահը հայտարարվել է Chatam House Prize մրցանակի 2010թ. հավակնորդ: Այդ մասին հաղորդում է Մեծ Բրիտանիայի Միջազգային հարաբերությունների թագավորական Chatam House ինստիտուտի պաշտոնական կայքէջը:

Ինչպես ասվում է հայտարարությունում, Աբդուլլահ Գյուլը նշանակալի դեր է խաղացել բարեկամական հարաբերությունների հաստատման գործում ինչպես Թուրքիայում, այնպես էլ օտար երկրների հետ:

Chatam House-ը նաեւ կարծում է, որ Թուրքիայի նախագահը ֆուտբոլային դիվանագիտության միջոցով առաջատար դերակատարություն ունեցավ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման արագացման գործընթացում: