Գերմանական խորհրդարանում ձախերի խմբակցության հայտի կապակցությամբ Հայաստանում Գերմանիայի դեսպանատանը PanARMENIAN.Net-ին ասացին. «Գերմանիայի կառավարությունը ողջունում է Օսմանյան կայսրությունում 1915 թվականի իրադարձությունների դիտարկմանն ուղղված նախաձեռնությունները: Այդ հետաքննությունների գնահատականը պետք է պատկանի գիտնականներին: 1915-16թթ. ողբերգական իրադարձությունների առնչությամբ Գերմանիայի կառավարության տեսակետը կայանում է նրանում, որ հետաքննությունը պետք է առաջին հերթին կատարեն Հայաստանն ու Թուրքիան, այսինքն նրանք, ում այդ իրադարձություններն անմիջականորեն են վերաբերում: Գերմանիան հարգանքով է վերաբերվում Հայաստանի եւ Թուրքիայի համարձակ քայլերին, որոնք արդեն ձեռնարկվել են հարաբերությունների կարգավորման համար»:





