AM
2 Մարտ 2010 - 14:14 AMT

Էրդողանը խոսեց Կիպրոսից թուրքական զորքերի դուրսբերման մասին

Թուրքիան պատրաստ կլինի Կիպրոսից դուրս հանել իր զորքերը, եթե կղզում կայունություն հաստատվի: Ինչպես հաղորդում է CNN Turk-ը, այդ մասին կիպրոսյան պարբերականներին տված հարցազրույցում հայտնեց Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: