AM
2 Մարտ 2010 - 14:16 AMT

Առաջիկայում Իրանը նոր ավիառումբեր կփորձարկի

Իրանի զինվորականներն առաջիկայում նոր սերնդի ավիառումբերի փորձարկումներ կանցկացնի, հաղորդում է Իրանի Fars տեղեկատվական գործակալությունը` հղում անելով Իրանի ՌՕՈւ-ի հրամանատար գեներալ Հասան Շահսաֆիին:

«Կասսեդ-2» նոր սերնդի «խելացի» ռումբերը, որոնց նախորդները ներկայումս գտնվում են Իրանի բանակի սպառազինության վրա, կփորձարկվեն ադրեն առաջիկայում»,-հայտարարել է գեներալ Շահսաֆին:

Ընդ որում, գեներալը նշել է, որ «Կասսեդ-2»-ը մեծ հեռահարություն ունի, նպատակակետին հասնելու մեծ ճշգրտություն եւ մեծ պայթյունավտանգություն` նախորդ տեսակի համեմատ:

Իրանը 2007-ից զինված է «Կասսեդ-1» ավիառումբով: Ենթադրվում էր, որ ռումբերով կսպառազինվեն արդեն հնացած F-4 եւ F-5 կործանիչները:

Առաջին անգամ ռումբը փորձարկվել է 2006 թվականի սեպտեմբերին խոշոր զորավարժությունների ժամանակ: