« ԱՄՆ Կոնգրեսի ամենամյա որոշումն այն մասին, որ պետք է քննարկել Օսմանյան կայսրության պատմությունը` մոտալուտ գարնան նախանշաններ են: Թուրքական կառավարության ուղերձը հրեական համայնքին` ԱՄՆ Կոնգրեսում Օսմանյան կայսրությունում հայերի ջարդերը որպես Հայոց ցեղասպանություն ճանաչելու մասին բանաձեւի խափանման վերաբերյալ դարձել է կրկնվող արարողություն», – ասված է Ազգային անվտանգության հարցերով հրեական ինստիտուտի (JINSA) հայտարարության մեջ:
Դրանում նաեւ նշվում է, որ թուրք-հրեական հարաբերությունների ծաղկման ժամանակաշրջանում ԱՄՆ հրեա համայնքի համար հեշտ էր հանդես գալ որպես թուրք բարեկամների կողմնակից` ընդդեմ բանաձեւի: «Սակայն, երբ հարաբերությունները վատացան եւ Թուրքիան շրջվեց Սիրիայի եւ Իրանի կողմը, հրեական հմայնքն իր կազմակերպչական ջանքերը դադարեց օգտագործել մի երկրի համար, որն այնքան էլ հակված չէ դեպի Արեւմուտք: Թուրքիայի «խնդրանքը», որն ավելի շատ հնչում է որպես սպառնալիք, դրությունը չի լավացնում», – ասված է հայտարարության մեջ:





