AM
4 Մարտ 2010 - 13:58 AMT

UAAS. Շվեդական յոթ կուսակցություններից վեցը հանդես են գալիս Հայոց ցեղասպանության ճանաչման օգտին

Շվեդական ամենախոշոր` սոցիալ-դեմոկրատների քաղաքական կուսակցությունը հանդես է գալիս Հայոց ցեղասպանության օգտին: Այդ մասին ասվում է Շվեդիայի Հայկական ասոցիացիայի (UAAS) հայտարարության մեջ: «Այդպիսով, սոցիալ-դեմոկրատներից, Ձախերից եւ «Կանաչներից» բաղկացած ընդդիմությունը վերապահումներ է առաջադրել, որպեսզի այդ հարցը 2010թ. մարտի 11-ին Շվեդիայի խորհրդարան առաջադրվի քվեարկության համար»,- ասվում է UAAS հայտարարության մեջ:

Ինչպես նշվում է Ասոցիացիայի հայտարարության մեջ, փաստաթուղթը ճշգրիտ պատճենն է հին տեքստի, որը ներկայացվել էր դեռեւս 2008 թվականի գարնանը, երբ Շվեդիայի խորհրդարանը ճնշող մեծամասնությամբ հրաժարվեց 1915թ. իրադարձությունները Ցեղասպանություն ճանաչել:

«Իր հանձնարարականի մեջ Շվեդիայի խորհրդարանի Արտաքին գործերի կոմիտեն երկու փոփոխություն է ներմուծել, որոնք կատարվել են Լիբերալ, Քրիստոնեա-դեմոկրատական եւ Կենտրոնական կուսակցությունների կողմից: Դրանում մատնանշվում է, որ իրենք կճանաչեին Ցեղասպանությունը դեպքերի իրատեսականության վերաբերյալ իրենց նախկին կամ ընթացիկ համոզմունքների հիման վրա, բայց չեն անում դա մանդատային ժամանակահատվածում Ալյանսի հետ գոյություն ունեցող պայմանավորվածությունների պատճառով: Դա նշանակում է, որ բոլոր կուսակցությունները, բացի Չափավոր կոալիցիոն կուսակցությունից ("The Moderate Coalition Party), որի անդամն է Շվեդիայի ԱԳ նախարար Կառլ Բիլդտը, ցանկանում են ճանաչել Ցեղասպանությունը»,- նշվում է UAAS հայտարարության մեջ: