AM
4 Մարտ 2010 - 14:42 AMT

«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուներից երկուսը պարգեւատրվել են Հռոմի պապ Գրիգոր Մեծի շքանշանով

«Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆրանսիայի տեղական մարմնի ատենապետ Պետրոս Թերզյանը եւ Հոգաբարձուների Խորհրդի վերստուգիչ հանձնաժողովի անդամ Վահէ Ճազմատարյանը Նորին սրբություն Բենեդիկտ XVI Պապի անունից պարգեւարվել են Սուրբ Գրիգոր Մեծի շքանշանով:

1931թ.-ին Գրիգոր XVI-ի կողմից հիմնված այս պատվավոր շքանշանին Հիմնադրամի հոգաբարձուներն արժանացել են հայրենիքում իրականացրած մարդասիրական գործունեության համար: Պարգեւը շնորհվել է սբ. Գրիգոր Մեծի Հայ կաթողիկե եկեղեցու կաթողիկոս-պատրիարք Ամենապատիվ Գերերջանիկ Տեր Ներսես Պետրոս ԺԹ Թարմունու կողմից փետրվարի 28-ին: Արարողությունը տեղի է ունեցել Հռոմի հայկական կաթոլիկ միաբանությունում` կիրակնօրյա պատարագից հետո։

Ինչպես տեղեկացնում է «Հայաստան» Համահայկական հիմնադրամը, հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել տարբեր երկրներից ժամանած բարձրաստիճան հյուրեր, այդ թվում` Իտալիայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Ռուբեն Կարապետյանը, կաթոլիկ եպիսկոպոսներ: