AM
4 Մարտ 2010 - 17:59 AMT

Հայաստանն ընդլայնում է համագործակցությունն Էստոնիայի եւ Քուվեյթի հետ

Հայաստանի կառավարությունը 2010-ի մարտի 4-ի նիստին հաստատել է Էստոնիայի հետ միջկառավարական համաձայնագրի ստորագրման մասին առաջարկությունը ներդրումների խրախուսման եւ փոխադարձ պաշտպանության մասին:

Բացի դրանից հաստատվել է Հայաստանի եւ Քուվեյթի կառավարությունների միջեւ համաձայնագրի ստորագրումը տնտեսական, գիտական եւ տեխնիկական համագործակցության մասին: