AM
5 Մարտ 2010 - 13:54 AMT

Ռուսաստանի նախագահը անհանգստացած է տարածաշրջանում տիրող անկայունության առիթով

ՌԴ պաշտպանության նախարարության կոլեգիայի նիստում Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւն անհանգստություն է արտահայտել տարածաշրջանում տիրող անկայունության առիթով: «Կարեւոր է նկատի ունենալ, որ մեր սահմանների մոտ գոյություն ունեն բազմաթիվ տարածաշրջանային չկարգավորված հիմնախնդիրներ: Դրանք մեր երկրի ազգային անվտանգության համար վտանգ են ներկայացնում», – ասել է ՌԴ նախագահը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: