AM
7 Մարտ 2010 - 12:44 AMT

Թեհրանում տեղի է ունենում համաժողով` նվիրված Հարավային Կովկասին

Մարտի 7-ին Թեհրանի համալսարանում սկսվել է «Հարավային Կովկասում անվտանգության եւ համագործակցության հեռանկարները» թեմայով սեմինար, որի ընթացքում տարածաշրջանի փորձագետներն ու քաղաքագետները մտքեր են փոխանակելու:

Սեմինարի ընթացքում քննարկվելու են ղարաբաղյան, աբխազական եւ օսեթական հակամարտությունների, էներգակիրների տեղափոխման եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր: Մասնակցելու են նաեւ Հայաստանում, Վրաստանում եւ Ադրբեջանում Իրանի դեսպանները: