AM
6 Մարտ 2010 - 13:33 AMT

Իրանը երկրից աքսորում է ռուս օդաչուներին

Իրանի իշխանությունները Իսլամական հանրապետությունում քաղաքացիական ինքնաթիռների բոլոր ռուս օդաչուներին երկու ամիս ժամկետ են տվել, որպեսզի նրանք հեռանան երկրից, հաղորդում է Reuters գործակալությունը` հղում անելով Իրանի տրանսպորտի նախարար Համիդ Բեհբահանիին:

«Իրանի նախագահի հրամանի համաձայն Տրանսպորտի նախարարությունը երկամսյա ժամկետ է սահմանել, որի ավարտից հետո բոլոր ռուս օդաչուները պարտավոր կլինեն հեռանալ երկրից»,- ասաց Բեհբահանին:

Նրա խոսքով, երբ երկրի տնօրինության տակ արհեստավարժ օդաչուներ կան, «արտասահմանից օդաչուներ ներգրավելու կարիք չկա»:

Նման դեմարշի պատճառն առայժմ պարզ չէ: Փորձագետները ենթադրում են, որ դա Իսլամական հանրապետության պատասխանն է Մոսկվայի հայտարարությանն այն մասին, որ Թեհրանի դեմ հնարավոր է նոր պատժամիջոցներ ներմուծվեն ի պատասխան նրա միջուկային մշակումներին: Բացի դրանից, Իրանը ջղայնացած է այն բանից, որ Ռուսաստանը ձգձգում է վաղուց խոստացված C-300 հրթիռային համալիրների մատակարարման հարցում:

Վերջին տարիներին իրանական ավիաընկերությունների, որոնք ֆինանսների խրոնիկական պակասի պատճառով չեն կարողանում նոր ինքնաթիռներ ձեռք բերել եւ ստիպված են օգտագործել հին մոդելները, ինքնաթիռների վթարների թիվը հաճախացել է: