AM
9 Մարտ 2010 - 12:38 AMT

Մարտին կկայանա ՀՀ նախագահի պաշտոնական այցը Սիրիա

Մարտի 8-ին Սիրիայում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանը այցելեց Հալեպ, որտեղ առանձին հանդիպումներ ունեցավ Հալեպի նահանգապետ Ալի Ահմադ Մանսուրայի եւ Հալեպի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են մարտին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի` Սիրիա կատարելիք պաշտոնական այցի շրջանակներում Հալեպ այցելության հետ կապված հարցեր, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը