AM
9 Մարտ 2010 - 14:32 AMT

Չարլզ Դարվինի գիտական ժառանգությունը կներկայացվի «Մոսկվա» կինոթատրոնում

Մարտի 10-ին «Մոսկվա» կինոթատրոնում կկայանա «Darwin Now» ցուցահանդեսի պաշտոնական բացման արարողությունը: Այն կազմակերպել է Բրիտանական խորհրուրդը։ Ցուցահանդեսը նվիրված է Չարլզ Դարվինի ծննդյան 200-ամյակին և նրա «Տեսակների ծագումը բնական ընտրության միջոցով» աշխատության 150-ամյակին։

«Այս պատկերազարդ եւ տեղեկատվական ցուցադրությունը, որ ներկայացվում է 25 երկրներում, բացահայտում է Դարվինի աշխարհն ու նրա ժառանգությունը, նրա գրքի ակունքները, ընդգծում նրա հիմնական գաղափարները եւ բացատրում, թե ինչպես են դրանք մինչ օրս հիմք հանդիսանում կենսաբանության եւ բժշկության ոլորտների բազմաթիվ ուսումնասիրությունների համար», – ասված է Բրիտանական խորհրդի հաղորդագրությունում:

Ցուցահանդեսին զուգահեռ «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա»-ի աջակցությամբ Երեւանի 10 դպրոցներում կիրականացվեն գիտական միջոցառումներ դպրոցականների համար։ Դրանք միտված են տարբեր հարցաշարերի, խաղերի, գլուխկոտրուկների եւ այլ հետաքրքրաշարժ վարժությունների միջոցով խրախուսելու երեխաներին զբաղվել կենսաբանությամբ եւ բնական գիտություններով։