AM
7 Մարտ 2010 - 13:11 AMT

Թուրք կիպրոսցիների առաջնորդ Մեհմեդ ալի Թալաթը մասնակցելու է Հյուսիսային Կիպրոսի նախագահական ընտրություններին

Թուրք կիպրոսցիների առաջնորդ Մեհմեդ ալի Թալաթը իր թեկնածությունը պաշտոնապես առաջադրել է Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության նախագահի ընտրություններին: Ընտրությունները նախատեսված են ապրիլի 18-ին: Թալաթն արդեն սկսել է իր նախընտրական արշավը, հաղորդում է rbc.ru կայքէջը:

Կիպրոս կղզին բաժանվել է թուրքական եւ կիպրական հատվածների 1974 թ.