AM
8 Մարտ 2010 - 06:34 AMT

Ռոբերտ Ֆիսկ. Ի դժբախտություն Օբամայի կան մարդիկ, ովքեր հիշում են Հայոց ցեղասպանությունը

Բոլորի կողմից սիրված ԱՄՆ նախագահ, Նոբելյան մրցանակակիր Բարաք Օբաման, որը նախագահ դառնալու դեպքում խոստացել էր ճանաչել Հայոց ցեղասպանությունը եւ այնուհետեւ դրժել էր խոստումը, բողոքում է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովի որոշումից: Նա նույնիսկ խնդրել է հանձնաժողովի անդամներին չասել ճշմարտությունը 1915-ին սպանված 1.5 մլն հայերի մասին: Բայց լավ է, որ հանձնաժողովը չի զիջել, չնայած դա ոչ մի օգուտ չունի: Այդ մասին գրում է բրիտանական The Independent թերթի մեկնաբան Ռոբերտ Ֆիսկը: «Իհարկե, թուրք դեսպանին ետ են կանչել զայրույթի ազդեցության տակ: Բայց պարզ է մի բան. ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում եւ Սենատում բանաձեւի քվեարկություն չի լինելու»,- գրում է թերթի մեկնաբանը:

Նրա կարծիքով, Վաշինգտոնում տեղի ունեցած դեպքերը ցույց տվեցին, որ ԱՄՆ հայկական համայնքն ուժեղ լոբբի ունի եւ թուրքական լոբբին կորցրել է եվրոպական լոբբիի աջակցությունը:

Մարտի 4-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովն ընդունել է Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձեւը: