AM
10 Մարտ 2010 - 09:05 AMT

Հարավային Կովկասը չի մտնում Օբամայի վարչակազմի առաջնությունների մեջ

Ոչ մի կասկած չկա, որ վերջին տարիներին ԱՄՆ-ն կորցրել է իր ազդեցությունը Հարավային Կովկասում: Այդ մասին հայտարարել է Wesleyan համալսարանի պրոֆեսոր Փիթեր Ռուտլանդը: Նրա խոսքերով 2008-ին Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ օգոստոսյան պատերազմը ցույց տվեց, թե ինչպես ջախջախվեց ամենամոտ ամերիկյան դաշնակիցը, ի դեպ ԱՄՆ-ում հրաժարվեցին կամ հակված չէին արձագանքել դրան: «Պատերազմից հետո նկատվեց Վրաստանի օգտին որոշակի համախմբում, այդ թվում նաեւ օգնության ծավալի մեծացում: Սակայն Օբամայի վարչակազմի համար Հարավային Կովկասը չի մտնում առաջնային տարածաշրջանների մեջ, ինչպես Բուշի օրոք»,- նշել է Ռուտլանդը:

Միաժամանակ անդրադառնալով տարածաշրջանում նոր պատերազմի հավանականությանը` բրիտանական փորձագետն ասել է. «Ինչ-որ չափով այդ առճակատման որոշակի վտանգ կար 2008-ի Օգոստոսյան պատերազմի ժամանակ: Սակայն կարծում եմ, որ ոչ Մոսկվան , ոչ էլ Վաշինգտոնը հակված չեն, որպեսզի նրանց միջեւ առաջանա լուրջ հակազդեցություն»: Նա նաեւ նշեց, որ ոչ Ռուսաստանը, ոչ ԱՄՆ շահագրգռված չեն, որպեսզի տարածաշրջանում նոր հակամարտություն ծագի:

Շոշափելով Ռուսաստանի դիրքորոշումը հայ-թուրքական սահմանի բացման հարցում` Ռուտլանդն ասաց, որ, կարծում է, թե Ռուսաստանը ցանկանում է լավ հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ եւ ցանկանում է օգնել Հայաստանին դուրս գալ տնտեսական մեկուսացումից: «Կարծում եմ` Ռուսաստանը պետք է ողջունի սահմանի բացումը»,- նշել է անգլիացի փորձագետը, գրում է 1news.az-ը: