AM
10 Մարտ 2010 - 16:13 AMT

Ֆրանսիայի հայ համայնքն իր թեկնածուներին է առաջադրել շրջանային ընտրություններում

Ֆրանսիայի հայ համայնքն իր թեկնածուներին է առաջադրել երկրում մարտի 14-ին եւ 21-ին կայանալիք շրջանային ընտրություններում: Ընտրություններին կմասնակցեն Եվրոպայի հայկական ֆեդերացիայի (EAFJD) նախագահ Հիլդա Չոբոյանը, Ռոն-Ալպի շրջանային խորհրդի նախագահի տեղակալ Ժան-Ժակ Քերյանը եւ Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների աշխատանքների համակարգման Խորհրդի (CCAF) նախագահ Ալեքսիս Գովչյանը: