AM
11 Մարտ 2010 - 07:43 AMT

Կալիֆորնիայում տեղի կունենա գիտաժողով Փոքր Ասիայի հայերի մասին

Մարտի 20-ին Կալիֆորնիայի համալասարանում` UCLA, տեղի է ունենալու «Պատմական հայկական քաղաքներ եւ շրջաններ» 18-րդ գիտաժողովը, որը կազմակերպել է UCLA պրոֆեսոր Ռիչարդ Հովհաննիսյանը:

Գիտաժողովին մասնակցելու են պատմաբաններ ԱՄՆ-ից եւ Հայաստանից, ինչպես նաեւ Փոքր Ասիայի հայակական համայնքների ներկայացուցիչներ` Ադաբազարից, Բուրսայից, Բանդերմայից, Քյութահյաից եւ Կոնիայից: