Շվեդիայի խորհրդարանում արդեն մի քանի ժամ է բուռն կերպով քննարկվում է Հայոց ցեղասպանության հարցը: PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցի ընթացքում Շվեդիայի հայկական ընկերակցության նախագահ Վահագն Ավետյանն ասել է, որ բանավեճը շարունակվել է հինգ ժամ:
Շվեդիայի ընդդիմությունը դեմ է արտահայտվել ցեղասպանության ճանաչմանը: Երկրի ԱԳ նախարար Կարլ Բիլդտը նույնպես դեմ է Հայոց ցեղասպանությանը, քանի որ, նրա կարծիքով, ցեղասպանության ճանաչումը կարող է վատացնել Թուրքիայի հետ հարաբերությունները: Նա հանդես է եկել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությանը:
Շվեդական մի շարք ԶԼՄ-եր գրում են, որ «Շվեդիայի խորհրդարանը, ինչպես նաեւ ԵՄ այլ երկրների խորհրդարանները պետք է ճանաչի Օսմանյան կայսրությունում իրագործված ոճրագործությունը քրիստոնյաների հանդեպ: Խոսքը ազգային փոքրամասնության եւ ժողովուրդների իրավունքները հարգելու մասին է, ամենապարզ իրավունքի` մարդու իրավունքի մասին է», – գրում է շվեդական թերթերից մեկը:
Շվեդիայում հազարավոր հայեր, սիրիացիներ, ասորիներ եւ հույներ են ապրում, որոնք ցեղասպանության զոհերի ժառանգներն են եւ չեն կարող հասկանալ խորհրդարանի դիրքորոշումը:





