Շվեդիայի խորհրդարանի Հայոց ցեղասպանության մասին բանաձեւը կոչ է երկրի կառավարությանը` ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Ինչպես հայտարարել է PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում Շվեդիայի հայկական ասոցիացիայի ղեկավար Վահագն Ավետյանը, Շվեդիայի ընդդիմությունը հանդես է եկել բանաձեւի ընդունման օգտին, այն դեպքում, երբ կառավարության ներկայացուցիչներն ամեն կերպ ջանում էին արգելափակել այդ որոշման ընդունումը»,-ասել է Ավետյանը:
Շվեդիայի խորհրդարանը 131 «կողմ» եւ 130 «դեմ» ձայների հարաբերակցությամբ ճանաչել է 1915թ. Հայոց ցեղասպանության մասին բանաձեւը:





