Կատալոնիայի ինքնավար մարզի նախագահ Խոսե Մոնտիլյան ներողություն է խնդրել Թուրքիայից կատալոնական խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձեւն ընդունելու համար:
Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավուդօղլուին ուղղված նամակում Մոնտիլյան նշել է, որ Կատալոնիայի խորհրդարանի կողմից ընդունված որոշումն անտեղի է եւ ընդգծել, որ նրանք մեծ նշանակություն են տալիս Թուրքիայի հետ բարեկամական հարաբերություններին:
Արդյունքում Իսպանիայի կառավարությունը հայտարարեց, որ Կատալոնիայի խորհրդարանի ընդունած որոշումը չի արտացոլում իսպանական կառավարության դիրքորոշումը:
Հայաստան-Կատալոնիա բարեկամության խմբի անդմաներ, Կատալոնիայի խորհրդարանի պատգամավորներ Մարիա Ռոսա Ֆորտունայի եւ Խոսե Սամարտինայի նախաձեռնությամբ կատալոնական խոհրդարանը փետրվարի 26-ին միաձայն որոշում է կայացրել ճանաչել Հայոց ցեղասպանությունը:





