ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) Երիտասարդության եւ համայնքների գործողությունների ծրագրի (ԵՀԳԾ) շրջանակներում մարտի 15-ին մեկնարկեց «Երեւանը 5 օրում 2010» երիտասարդների քաղաքացիական կրթության ծրագիրը: Արդեն չորրորդ անգամ իրականացվող այս հնգօրյա միջոցառման նպատակն է Հայաստանի համայնքներում բնակվող երիտասարդներին հնարավորություն տալ ավելի մոտիկից ծանոթանալու պետական կառույցների, քաղաքացիական հասարակության խնդիրներով զբաղվող տեղական — միջազգային ՀԿ-ների աշխատանքներին, ինչպես նաեւ հարստացնելու գիտելիքները իրենց` որպես ժողովրդավարական պետության քաղաքացիների, իրավունքների — պարտականությունների վերաբերյալ:
«Այս տարի Հայաստանի 10 մարզերը ներկայացնող 43 երիտասարդներ ժամանել են Եր—ան այցելելու տարբեր պետական կառույցներ եւ հանդիպելու ՀՀ Նախագահի աշխատակազմի, Ազգային ժողովի, կառավարության, առաջին ատյանի եւ վճռաբեկ դատարանների, Արմենպրես լրատվական գործակալության, Սպորտի եւ երիտասարդության հարցերի, Աշխատանքի — սոցիալական հարցերի նախարարությունների ներկայացուցիչների հետ», – տեղեկացնում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հասարեկության կապերի բաժինը։
Ծրագրի բացման ժամանակ ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակի առաքելության տնօրեն Ջաթինդեր Չիման ողջունեց մասնակիցներին` նշելով, որ քաղաքացիների մասնակցությունը ՀՀ կառավարման գործընթացներին ժողովրդավարական հասարակության հիմնաքարերից մեկն է:





