AM
18 Մարտ 2010 - 08:37 AMT

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես են եկել հայտարարությամբ

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խումբը մարտի 17-ին հայտարարություն է տարածել, որում ամփոփել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպման արդյունքները:

«Հանդիպմանն ընթացքում քննարկվել են հայկական կողմի առաջարկները հիմնարար սկզբունքների վերջին ձեւակերպումների հետ կապված, որոնք ներկայացվել են ԼՂՀ հակամարտության խաղաղ կարգավորման ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից»,- ասվում է հայտարարությունում: Նշվել է նաեւ, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հանդիպումը ՀՀ ԱԳՆ ղեկավարի հետ ընթացել է կառուցողական մթնոլորտում եւ շարունակվելու է համանախագահների` Երեւան եւ ԼՂ կատարելիք այցերի ընթացքում: