Հաջորդ շաբաթ Հայաստան կժամանեն մի խումբ պաշտոնաթող թուրք դիվանագետներ: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնի է դարձել տեղեկացված դիվանագիտական աղբյուրներից, Երեւանում դիվանագետները կհանդիպեն իրենց հայ գործընկերների հետ եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի հետ կապված հարցեր կքննարկեն:





