«Հայոց ցեղասպանության հարցը կարեւոր է: Մենք պետք է դատապարտենք ցեղասպանությունը, բայց, մյուս կողմից պետք է առաջ նայենք»,- հայտարարել է ԱՄՆ նախագահի նախկին թեկնածու, հանրապետական սենատոր Ջոն ՄըքՔեյնը: Նրա խոսքերով, ոչ ոք չի կարող մեղադրել ժամանակակից Թուրքիային Հայոց ցեղասպանության համար:
«Իհարկե, Ցեղասպանության հարցը կարեւոր է, բայց Թուրքիան մեր դաշնակիցն է եւ գործընկերը եւ նրա աջակցությունը մեզ համար անհրաժեշտ է աշխարհում իսլամական շարժման դեմ պայքարում»,- ասել է սենատորը: Նա ավելացրեց, որ ժողովրդավարությունն աստիճանաբար եւ մեծ տեմպերով զարգանում է Թուրքիայում, հաղորդում է Haberturk.com-ը:





