Այսօր ԼՂՀ ԱԺ-ում իր աշխատանքն է սկսել 1920թ. մարտի23-իՇուշի քաղաքիողբերգության 90-րդ եւԲաքվի ջարդերի 20-րդ տարելիցներին նվիրվածմիջազգային գիտագործնականկոնֆերանը: Բացմանը ողջույնի խոսքով հանդես եկավ ԼՂՀ ԱԺ խոսնակ Աշոտ Ղուլյանը: «Անցյալ դարասկիզբը հայժողովրդի ամենալայն շրջանակներումարթնացրեցԱրեւմտյան Հայաստանիհարցիդրական լուծման հույս, որը, սակայն, մթագնվեց 1915 թվականին սկիզբ առած զանգվածային տեղահանության եւ ջարդերի սոսկալի տառապանքներով: Իր պատմական հայրենիքում հազարամյակներ ապրած, նյութական եւ հոգեւոր մշակույթի հրաշալիքներ կերտած ժողովուրդը ենթարկվեց ցեղասպանության, հայրենազրկվեց: Փրկվածները ցրվեցին աշխարհով մեկ: Նրանց սերունդներն այսօր էլ շարունակում են ապրել անկատար հայրենաբաղձության ողբերգությունը»,-իր խոսքում ասել է Աշոտ Ղուլյանը:
Աշոտ Ղուլյանն անդրադարձավ նաեւ այդ ժամանակաշրջանում Արեւմտյան Հայաստանի հայության անմխիթար վիճակին: «Սակայն, այն պահին, երբ թվում էր, թե ամեն ինչ կործանված է, մեր ժողովուրդը կարողացավ համախմբել վերջին ուժերը եւ 1918թ. մայիսին Սարդարապատում եւ Բաշ- Ապարանում թուրքական բռնազավթիչ բանակն արժանի հակահարված ստացավ: Դա հնարավորություն տվեց, որպեսզի Անդրկովկասի միասնական կառավարության լուծարման արդյունքում հռչակվի Հայաստանի անկախությունը: Նույնժամանակաշրջանում ազգային ինքնահաստատման ուղեգծի հետեւորդ էր նաեւ Արցախը: Դա արտահայտվեց Ազգային խորհրդի կողմից Ադրբեջանի իրավազորությունը բազմիցս եւ փաստարկված մերժելու մասին որոշումներով եւ, մանավանդ, զինված ինքնապաշտպանությամբ, որի շնորհիվ մինչեւ Արեւելյան Անդրկովկասի խորհրդայնացումը Լեռնային Ղարաբաղը պահպանեց անկախությունը:
Ցավոք, հակահայբռնություններիցզերծ չմնաց ԱրեւելյանԱնդրկովկասիհայությունը: 1918 թվականիհուլիս-սեպտեմբերամիսներին բարձրացավ բազմահազար հայ բնակչության ջարդերի ու հալածման մի նոր ալիք` որի հեղինակները Թուրքիայի եւ մուսավաթական Ադրբեջանի միացյալ զորախմբերն էին: Արցախի համարողբերգական էր 1920թ. մարտի 23-ը, երբ հրդեհվեց Շուշի քաղաքի հայկական մասը, իսկ բնակչությունը ենթարկվեց սպանդի եւ բռնատեղահանության: Այդ օրերինվրացական «Կցորի ֆուրցելի» թերթը, նկատի ունենալով Շուշիի կործանումը, գրել էր, թե Կովկասում մի ադամանդ կար, թուրքերը փշրեցին:
Նույնսահմռկեցուցիչ պատկերն ենք տեսնում նաեւ անցյալ դարավերջին` այս անգամ` Ադրբեջանական ԽՍՀ ամբողջ տարածքում, որ, սկիզբ առնելով Սումգայիթ քաղաքում, սփռվեց հայկական կամ հայաշատ բոլոր բնակավայրերում եւ որպես վերջին ակորդ` Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում, 1990 թվականի հունվարի 13-20-ին:
Ադրբեջանումանկախպետականություն հռչակվելուցհետոեւսայդհանրապետության ղեկավարությունը,բնականաբար, չի հրաժարվելիրնախորդների քաղաքական ուղեգծից`ավերիչպատերազմսանձազերծելով ինքնիշխանպետականությունհաստատած ԼեռնայինՂարաբաղիՀանրապետության ու նրա ժողովրդի դեմ:
Գիտագործնական այս կոնֆերանսը կարեւորվում է նրանով, որ անցկացվում է ինքնիշխան Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում: Սա նշանակում է, որ պատմության ընկալումը զուտ գիտական հարթությունից մտնում է նաեւ իրավաքաղաքական գնահատման ոլորտ, այսինքն` դառնում պետական վերաբերմունք: Կոնֆերանսը վկայումէ, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը հետամուտ էլինելու, որպեսզիԱրեւելյան Անդրկովկասիհայությանդեմգործադրված բռնությունները, տեղահանությունները, ջարդերն ու էթնիկ զտումները միջազգային իրավունքի համաձայն ստանան արժանի գնահատական, իսկ դրանց կազմակերպիչները ենթարկվեն պատասխանատվության»-ասել է Ա.Ղուլյանն իր խոսքում, հաղորդում է ԼՂՀ ԱԺ մամլո ծառայությունը:–ԿԱ–
Աշոտ Ղուլյան. ԼՂՀ-ն հետամուտ էլինելու, որպեսզիԱրեւելյան Անդրկովկասիհայությանդեմգործադրված բռնությունները, տեղահանությունները, ջարդերն ու էթնիկ զտումները միջազգային իրավունքի համաձայն ստանան արժանի գնահատական





