Պաշտոնական Բաքուն եւ Անկարան ընդհատել են Nabucco խողովակաշարով ադրբեջանական գազը Եվրոպա փոխադրելու շուրջ բանակցությունները: «Բանակցություններն ընդհատված են արդեն 6 ամիս, գլխավոր պատճառը` քաղաքական է»,- հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներ Յիլդիզը: Նրա խոսքերով, դեռ հայտնի չէ, թե ընդունել է Ադրբեջանը Թուրքիայի առաջարկը գազի փոխանցումն իրականացնել շուկայականի ցածր դրույքներով:
Ինչպես հաղորդում է Reuters-ը, բանակցությունները դադարեցվել են 2009-ի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունների պատճառով:





