Իսպանիայի վարչապետ Միգել Անխել Մորատինոսը կոչ է արել Իսպանիայի խորհրդարանի ստորին պալատի խոսնակ Խոսե Բոնոյին կանխել Իսպանիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղապանության մասին բանաձեւի ընդունման գործընթացը: Այդ մասին գրում է ABC իսպանական տեղեկատվական գործակալությունը: Իսպանիայի վարչապետի կարծիքով, նման որոշումը լուրջ վնաս կհասցնի թուրք-իսպանական հարաբերություններին:





