Իսրայելի ԱՊՀ երկրների գծով ԱԳՆ դեպարտամենտի նախկին ղեկավար Շմուել Մերոմը, որը մինչեւ վերջերս Իսրայելի դեսպանն էր Խորվաթիայում, մարտի 28-ին նշանակվել է Հայաստանում եւ Տաջիկստանում դեսպանի պաշտոնում: Մերոմը Իսրայելի ԱԳ նախարարության վետերան է, անցյալում արդեն աշխատել է տարածաշրջանում (եղել է Իսրայելի դեսպանն Աշխաբադում): IzRus պորտալի աղբյուրները պնդում են, որ սա նրա վերջին պաշտոնն է, եւ 2-3 տարուց նա թոշակի կանցնի: Դեսպանի նստավայրը Երուսաղեմը կլինի:
Մերոմն այս պաշտոնում կփոխարինի Շեմի Ցուրին, որն, իր հերթին, մեկնում է Նոր Զելանդիա: Հետաքրքիր է, որ Դուշանբեում եւ Երեւանում դեսպանի պաշտոնի գլխավոր հավակնորդ էր համարվում 39-ամյա Ռան Յշայը` ներքին գործերի նախարար Էլի Յշայի զարմիկը եւ Բինյամին Նաթանյահուի արտաքին հարցերի գծով նախկին խորհրդականը:





