AM
17 Մարտ 2010 - 12:18 AMT

Սերգեյ Լեբեդեւ. ԱՊՀ բոլոր անդամները շահագրգռված են ղարաբաղյան հակամարտության շուտափույթ լուծման մեջ

Կասկածի նշույլ անգամ չկա, որ Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) բոլոր անդամները շահագրգռված են ղարաբաղյան հակամարտության շուտափույթ լուծման մեջ: Այդ մասին հայտնել է ԱՊՀ գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդեւը: «Ես` որպես ԱՊՀ Գործկոմի նախագահ, անկեղծորեն ուրախ կլինեի, եթե Հայաստանն ու Ադրբեջանը հանգեին խնդրի խաղաղ եւ արդար լուծմանը»,- ասել է Լեբեդեւը: Նրա խոսքով, ԱՊՀ Գործկոմն ու Համագործակցության այլ կառույցներն ուղղակի մասնակցություն չեն ցուցաբերում ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին, բայց սեփական հնարավորությունների սահմաններում ակտիվորեն օժանդակում են փոխընդունելի որոշումների որոնմանն ուղղված ջանքերը: