AM
1 Ապրիլ 2010 - 11:31 AMT

Անկարան չի հրաժարվում ստորագրել արձանագրությունները

Թուրքիան չի հրաժարվում ստորագրել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման արձանագրությունները: Ինչպես հաղորդում է CNN Turk-ը, այդ մասին հայտարարել է Թուրքիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ, պետնախարար եւ փոխվարչապետ Ջեմիլ Չիչեքը: «Եթե գործընթացը սաբոտաժի ենթարկվի, Անկարան դրանում մեղավոր չի լինի: Ողջ աշխարհը պետք է հասկանա, որ դրանում Թուրքիան մեղավոր չէ: Արձանագրությունների վերաբերյալ Հայաստանի ՍԴ որոշումը գործընթացը արգելակող հիմնական գործոններից մեկն է», – ասել է Չիչեքը: