AM
2 Ապրիլ 2010 - 11:25 AMT

Ադրբեջանական կողմին կհանձնվի ձերբակալված սահմանախախտը

Ապրիլի 3-ին` ժամը 10.00-ին, հայ-ադրբեջանական սահմանագծի Երասխավան-Սադարակ հատվածում հայկական կողմի մարդասիրական նախաձեռնությամբ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջոցով ադրբեջանական կողմին կհանձնվեն մարտի 3-ին տեղի ունեցած դեպքի հետեւանքով հայկական տարածքում գտնվող ադրբեջանցիների երկու դիակները եւ 2009թ. դեկտեմբերի 28-ին ՀՀ տարածքում ձերբակալված սահմանախախտ Թագիեւ Էլդար Հեյդար օղլին, հաղորդում է ՀՀ պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը: