Այն, որ միջուկային անվտանգության գլոբալ գագաթաժողովին չեն հրավիրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, բավականին ցայտուն երեւույթ է, ինչ էլ այդ առնչությամբ ասեն Բաքվում: Միանգամայն հասկանալի է, որ ոչ Թուրքիան, ոչ Հայաստանը, ոչ առավել ևս Վրաստանը միջուկային տերություններ չեն, սակայն հրավեր են ստացել ԱՄՆ նախագահից: Իսկ Ադրբեջանն իր ածխաջրածնային հումքի գովազդված պաշարներով ձեռնունայն մնաց: Դե իսկ Nabucco նախագիծն ակնհայտորեն չի իրագործվի: Իսկ եթե նույնիսկ կյանքի կոչվի, ապա ոչ այն տեսքով, ինչպես երազում է Ալիևը, այլ, այնպես, ինչպես դա հարկավոր է ԱՄՆ-ին ու Եվրոպային: Թուրքիան այս առումով առավել իրատեսորեն է նայում այն ամենին, ինչ կատարվում է տարածրջանում եւ բացահայտ ասում է, որ կարող է եւ չմասնակցել նախագծին, առավել եւս, որ միջոցներ դեռեւս չկան: Կարելի է նախապես ասել, թե Օբաման ինչ կառաջարկի Էրդողաին ու Սարգսյանին արձանագրությունների վավերացման դիմաց: ԱՄՆ նախագահն, ըստ իս, հաշվի չի առել մեկ նրբություն` Թուրքան նահանջելու տեղ ունի, Հայաստանը` ոչ: Էրդողանը կարող է հրաժարվել Ադրբեջանի աջակցությունից ղարաբաղյան հակամարտության հարցում, իսկ Հայաստանի նախագահը չի կարող հրաժարվել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից, քանի որ այդ գործընթացը նրա ձեռքերում չէ: Ստպիել Հայաստանին հրաժարվել Սփյուռքից եւս չի ստացվի, էլ չասած Ղարաբաղի մասին: Սակայն եթե Թուրքիայի վարչապետը համաձայնվի հեռու մնալ ղարաբաղյան հակամարտությունից, իսկ ամեն ինչ դրան է հանգում, անկախ ադրբեջանական ԶԼՄ-ների հնչերանգներից, ապա Հայաստանի նախագահն առավելություն կստանա:
Բաքուն պահպանել է համաշխարհային հանրության ուշադրությունն իր հանդեպ վերականգնելու մի փոքր շանս, սակայն այն բավական վտանգավոր է Ալիևների կլանի համար: Դրա համար հարկավոր է “ընդամենը” սպառնալիքից գործի անցնել եւ փորձել պատերազմ սկսել: Թե ինչ կհաջորդի դրան, դժվար չէ կռահելը` Թուրքիան ու Իրանը միանգամից կազատվեն նման հարևանից, գերտերությունները կհետևեն, թե ինչպես է “քաջարի ադրբեջանական բանակը” կորուստներ կրում եւ կմիջամտեն միայն այնդեպքում, եթե համարեն, որ պատերազմի շարունակությունը դեմ է իրենց շահերին: Մի խոսքով, կկրկնվի 1993-94թթ. իրավիճակը, երբ ղարաբաղյան բանակի առաջխաղացումը կասեցվեց, քանի որ “տեղին չէր”: Սակայն իրականում բանը ոչ թե պատերազմն է, այլ այն վերսկսելու փորձը: Բաքվի համար դոմոկլյան սրի պես կախված է նաեւ Կասպից ծովի կարգավիճակի հարցը: Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ այն նավթը, որը Ալիևների կլանը ներկայացնում է որպես իրենցը, իրականում արդյունահանվում է թուրքմենական ու իրանական հատվածներից: Եվ եթե Ղազախստանն, Իրանը, Ռուսաստանը, Թուրքմենստանն ու Ադրբեջանը վերջապես պայմանավորվեն Կասպից ծովի բաժանման մասին, Ալիեւի ձեռքից դուրս կպրծնի նրա վերջին հաղթաթուղթը:
Իսկ առայժմ Էրդողանը հերթական անգամ հավաստիացնում է “եղբայրներն”, որ չի լքի նրանց վտանգի պահին: Դավութօղլուն մտադիր է հանդիպել հայկական Սփյուռքի հետ, իսկ Հայաստանի նախագահը մտադիր է հանդիպել Օբամայի հետ: Ամեն մեկը զբաղվում է իր գործով: Եվ արդեն բոլորովին կարեւոր չէ կարտասանի Օբաման ցեղասպանություն բառը, թե ոչ` դրանից ոչինչ չի փոխվի, քանի որ Թուրքիայի ներկայիս ղեկավարությունն արեց ամեն ինչ, որպեսզի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը վերընթաց զարգացում ունենա: Եվ դա կարելի է վերագրել թուրքական դիվանագիտության ակտիվին, որը խորամանկ լինելով աղվեսի պես, երկու թաթով ընկավ թակարդը:





