AM
7 Ապրիլ 2010 - 06:38 AMT

Օբամա-Սարգսյան-Էրդողան եռակողմ հանդիպում Վաշինգտոնում նախատեսված չէ

Վաշինգտոնում կայանալիք Գլոբալ միջուկային անվտանգության հարցերով գագաթնաժողովի շրջանակներում ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կհանդիպի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Սակայն Օբամա-Սարգսյան-Էրդողան եռակողմ հանդիպում նախատեսված չէ: Այդ մասին Սպիտակ տանը տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Օբամայի մամլո քարտուղար Ռոբերտ Գիբսը:

Նախագահ Սերժ Սարգսյանը ապրիլի 11-ին ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հրավերով կմեկնի Վաշինգտոն` մասնակցելու Գլոբալ միջուկային անվտանգության հարցերով գագաթնաժողովին: