Ամերիկայի Հայկական խորհուրդը (ACA) ապրիլի 12-ին նամակ է հղել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային: Այդ մասին ասվում է PanARMENIAN.Net-ի ստացված ACA հաղորդագրությունում: Նամակում ACA-ն կոչ է անում ԱՄՆ նախագահին կատարել իր խոստումը, որը տվել էր իր նախընտրական քարոզարշավի ժամանակ և ապրիլի 24-ին ԱՄՆ հայկական համայնքին ուղղված ուղերձում ճանաչել Հայոց ցեղասպանությունը: “Այն ժամանակ, երբ ձեր վարչակարգը խորհուրդ է տալիս մեզ կոչ անել Սերժ Սարգսյանին և Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին առաջիկա հանդիպման ժամանակ վավերացնել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունները, մենք խնդրում ենք կոչ անել ձեր առաջնորդներին հավատարիմ մնալ ժողովրդավարական սկզբունքներին տարածաշրջանում համերաշխություն և բարեկամություն պահպանելու համար”,- ասվում է նամակում:
Նամակում ACA ներկայացուցիչները հիշեցնում են, որ Թուրքիան միակողմանի կարգով փակել է սահմանը, և հետևաբար, պետք է բացի այն առանց նախապայմանների:
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը գտնվում է Վաշինգտոնում, որտեղ նա հանդիպելու է ինչպես ԱՄՆ նախագահի, այնպես էլ Թուրքիայի վարչապետի հետ:





