Այսօր Երևանի Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության, հրեական Հոլոքոսթի զոհերի և Ֆրանց Վերֆելի հիշատակի երեկո;
Միջոցառումների ընթացքում ցուցադրվել են Հայոց ցեղասպանության մասին տեսանյութեր և լուսանկարներ, ներկայացվել է նաև թատերական ներկայացում, որի ընթացքում դերասանները ներկայացրել են Հայոց ցեղասպանության վկաների հուշերը:
Միջոցառմանը ներկա էին Հայաստանի առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, մշակույթի և քաղաքական գործիչներ:
Ֆրանց Վերֆելն ավստրիացի գրող է: Ծնվել է Պրահայում, սովորել է Պրահայի գերմանական համալսարանում: Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ծառայել է Ավստրիայի բանակում: 1938 թ. Վերֆելը տեղափոխվում է Ֆրանսիա, որտեղից էլ 1940 թ. մեկնում է ԱՄՆ:
Առաջին անգամ ուշադրություն է գրավել որպես լիրիկական բանաստեղծ և դրամատուրգ: Նրա լավագույն ստեղծագործությունը 1933 թ. գրված “Մուսա լեռան 40 օրը” վեպն է` Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունն իրականացնելու տարիներին Մուսա լեռան վրա հայերի ինքնապաշտպանության մասին:
Տեղեկանք` Հայոց ցեղասպանություն և Հոլոքոսթ:





