AM
12 Ապրիլ 2010 - 17:55 AMT

Վաշինգտոնում սկսվել է Սերժ Սարգսյանի և Բարաք Օբամայի հանդիպումը

Վաշինգտոնում, սկսվել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի երկկողմանի հանդիպումը: Այն առաջին հանդիպումն է Հայաստանի և ԱՄՆ-ի նախագահների միջև:

Հանդիպման ընթացքում քննարկվելու են հայ-ամերիկյան հարաբերություններին վերաբերող, ինչպես նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող հարցեր: