AM
14 Ապրիլ 2010 - 11:36 AMT

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է “Կոմունիզմի “դասերն” Եկեղեցիներին” գիտաժողովի մասնակիցներին

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին երկրորդը ապրիլի 14-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում ընդունել է “Կոմունիզմի “դասերն” Եկեղեցիներին” միջազգային գիտաժողովի մասնակիցներին ու ներկայացրել Մայր Աթոռի և առհասարակ Հայ Եկեղեցու դերն ու նշանակությունն աշխարհասփյուռ հայության կյանքում:

Ի մասնավորի Անդրադառնալով եկեղեցու հանդեպ խորհրդային իշխանությունների դրսևորած ժխտական վերաբերմունքին Նորին Սրբությունն ասել է. “Այդ ժխտական կեցվածքի պայմաններում նույնիսկ մենք կարողանում էինք գոնե նվազագույն գոյապահպանություն ապահովել Եկեղեցու համար շնորհիվ լուսահոգի Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ով կարողացել էր տեղի պետական և կուսակցական առաջնորդների հետ իր հարաբերությունների շնորհիվ մեղմացնել Եկեղեցու վրա դրված որոշ սահմանափակումներ”։

Գիտաժողովի մասնակիցներն էլ երախտագիտություն են հայտնել Վեհափառ Հայրապետին իրենց ընդունելու և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալելու համար, տեղեկացնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը: