AM
15 Ապրիլ 2010 - 13:14 AMT

Անկարայի համալսարանում դասավանդելու են հայոց լեզու

2010 թ. վերջին Անկարայի համալսարանում անցկացվելու են հայոց լեզվի դասընթացներ: Համալսարանի վարչության անդամ, դոկտոր Դուրմուշ Գյունայի խոսքերի համաձայն, հայերենով խոսող մարդկանց թիվը Թուրքիայում միայն պակասում է:

“Համալսարանի ղեկավարությունը անընդհատ փնտրում է հայերենին տիրապետող աշխատակիցների, այդ պատճառով էլ հայերենի դասընթացներ անցկացնելու պահանջարկ է զգացվում”, – նշել է Գյունայը, հաղորդում է Hurriyet Daily News-ը: