AM
19 Ապրիլ 2010 - 14:15 AMT

Էրդողանը կրկին Արձանագրությունները կապում է ղարաբաղյան կարգավորման հետ

Անկարան օժանդակում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Երևանի հետ ստորագրած Արձանագրությունները: Այդ մասին հայտնել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Նրա խոսքով, Արձանագրություններում խոսվում է տարածաշրջանում խաղաղության օժանդակության մասին: "Երբ խոսքը գնում է տարածաշրջանում խաղաղության մասին, անհրաժեշտ է հաշվի առնել Հայաստանի ու Ադրբեջանի միջև առկա խնդիրը: Հենց այդ խնդիրն է պատճառ դարձել Հայաստանի հետ սահմանի փակման համար",- ասել է Էրդողանը` ընդգծելով հակամարտության կարգավորման անհրաժեշտությունը: "Քանի դեռ մենք չենք լուծել ղարաբաղյան հիմնախնդիրը, թուրքական խորհրդարանը հավանություն չի տա Արձանագրություններին: Մենք չենք ցանկանում, որպեսզի խորհրդարանը բացասական պատասխան տա, ուստի անհրաժեշտ պլատֆորմ ենք պատրաստում խորհրդարանում",- ասել է Թուրքիայի վարչապետը, հաղորդում է Anatolian News Agency-ն: