Այսօր ԼՂՀ ԱԺ-ում տեղի ունեցավ գիտական համաժողով, որի թեման էր “Բռնի դավանափոխությունը` որպես ցեղասպանության բաղադրիչ”: Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև Մարտիրոսյանը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ հարցազրույցի ընթացքում ասել է, որ համաժողովին մասնակցել են նաև Երևանի “Նորավանք” գիտակրթական հիմնադրամի փորձագետ, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը, հայկական պատմական հուշարձանների ուսումնասիրման միության նախագահ Սամվել Կարապետյանը, պատմական գիտությունների թեկնածու Լեռնիկ Հովհաննիսյանը և այլ փորձագետներ ու գիտնականներ:
Նրա խոսքերի համաձայն, համաժողովի ընթացքում այնպիսի հարցեր են բարձրացվել, ինչպիսիք են` կրոնի կարևորությունն ու դրա հանդեպ հավատարմությունը և այլն:
Համաժողովը բացել է Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Պարգև Մարտիրոսյանը:





