AM
20 Ապրիլ 2010 - 16:45 AMT

Լվովում նշելու են Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցը

Լվովի հայկական համայնքը, որին առաջնորդում է հայկական Սբ Տիրամոր եկեղեցու քահանա Թադևոս Գևորգյանը, մի շարք միջոցառումներ է ծրագրել` նվիրված 1915-1923 թթ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Ապրիլի 24-ին, ժամը 11-ին Լվովի Հայկական բակում տեղի կունենա հանրահավաք-ռեքվիեմ` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված: Այս մասին հաղորդում է Analitika.at.ua գործակալությունը: