AM
21 Ապրիլ 2010 - 07:51 AMT

Կրեմլում չեն հաստատում Դմիտրի Մեդվեդևի Հայաստան կատարելիք այցի վերաբերյալ լուրը

Կրեմլի մամլո ծառայությունը չի հաստատում Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի` Հայաստան կատարելիք այցի լուրը: Ինչպես հայտնել են PanARMENIAN.Net-ի թղթակցին ՌԴ մամլո ծառայությունից, դեռ կոնկրետ տեղեկատվություն չկա:

Ինչպես հայտնել է նախօրեին Հայաստանի Հանրային հեռուստատեսությունը, Հայաստանի և Ռուսաստանի նախագահները Մոսկվայում երեքշաբթի օրը կայացած հանդիպման ժամանակ քննարկել են Դմիտրի Մեդվեդևի` Հայաստան կատարելիք այցի մանրամասները: