2010 թվականի ապրիլի 23-ին Մոսկվայում` ՌԴ-ում Թուրքիայի դեսպանատան դիմաց Օսմանյան կայսրության Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու` Թուրքիային ուղղված պահանջով պիկետ տեղի կունենա: Ինչպես հաղորդում է Ռուսաստանի հայերի Միության (ՌՀՄ) մամլո ծառայությունը, պիկետը համաձայնեցված է Մոսկվայի ԿՎՇ պրեֆեկտուրայի հետ: Ցուցարարների քանակը սահմանափակ է:
Ապրիլի 24-ին ռուս հասարակական գործիչների մասնակցությամբ զանգվածային ցույց կկայանա մետրոյի "1905 թվականի փողոց" կայարանի մոտ` “Կրասնոպրեսնենսկայա զաստավա” հրապարակում: Ցույցի նպատակն է Թուրքիայից պահանջել պաշտոնապես ճանաչել իրագործած Հայոց ցեղասպանությունը հայերի պատմական հողում, որն ավելի քան 1 500 000 կյանք խլեց: Ցույցը համաձայնեցված է Մոսկվայի կառավարության հետ:





