AM
22 Ապրիլ 2010 - 07:18 AMT

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հավաքվելու են Մոսկվայում

Ապրիլի 22-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ամբողջական կազմով Մոսկվայում քննարկելու են Լեռնային Ղարաբաղի հակամարտության հանգուցալուծման հարցը: Այդ մասին լրագրողներին Բաքվում հայտարարել է ռուսասռանցի նոր համանախագահ Իգոր Պոպովը:

Նրա խոսքերով, դրանից հետո կարելի կլինի խոսել կողմերի միջև վերջին բանակցությունների արդյունքների մասին:

ԵԱՀԿ ՄԽ ռուս և ամերիկացի համանախագահներ Իգոր Պոպովը և Ռոբերտ Բրադկեն չորեքշաբթի օրը Բաքվում հանդիպում են անցկացրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովի հետ: Հանդիպմանը նախկին համանախագահ Յուրի Մերզլյակովն ադրբեջանական կողմին ներկայացրել է Իգոր Պոպովին: Սպասվում է, որ հինգշաբթի օրը Մոսկվայում իր գործընկերներին միանալու է նաև ֆրանսիացի համանախագահ Բերնար Ֆասյեն:

Ինչպես նշել են համանախագահները, Բաքվում բանակցություններն ընթացել են դրական և կառուցողական մթնոլորտում: “Ես ինչպես միշտ տեսա նախագահ Իլհամ Ալիևի` հակամարտության խաղաղ հանգուցալուծման ձգտումը”,- ասել է Բրադկեն: